ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ամերիկյան հանրության ճնշող մեծամասնությունը մահապատիժ է պահանջում

Ամերիկյան հանրության ճնշող մեծամասնությունը մահապատիժ է պահանջում
11.09.2025 | 15:11

Երեկ ԱՄՆ-ում երկու ահասարսուռ դեպք է տեղի ունեցել:

Սահմռկեցուցիչը՝ մի տղամարդ ավտոբուսի մեջ դիմացի նստած աղջկան դանակով հարվածում է վզին, սա վախից կուչ է գալիս, ընկնում նստարանների արանքն ու արյունաքամ լինելով մահանում:

Սահմռկեցուցիչ է ոչ միայն այս տեսարանի մասով (տեսանյութեր կան), այլ նաև համատարած անտարբերության, քանի որ շուրջը լիքը մարդ, նույն ավտոբուսի կողքի նստարաններին նստած, իր մոտով անցնող և ոչ ոք, ոչ ոք որևէ օգնություն չի ցուցաբերում:

Երկրորդը. նախընտրական ելույթի ժամանակ կրակելով սպանում են երիտասարդ քաղաքական գործչի՝ անհայր թողելով երկու անչափահաս երեխայի:

Այս երկու դեպքում էլ ամերիկյան հանրության ճնշող մեծամասնությունը՝ դատելով օնլայն տարբեր հարթակների ակտիվությունից, պահանջում է մահապատժի ենթարկել այս հանցանքները գործածներին:

Ով տեղյակ չէ, ԱՄՆ 50 նահանգներից 27-ում մահապատիժը որպես պատժամիջոց դեռ կիրառելի է նման դեպքերի, նաև դավաճանությունների պարագայում:

Հայաստանում նույնպես նմանատիպ դեպքերը պետք է հանրության կողմից առավելագույն պատժի արժանանան:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3083

Մեկնաբանություններ